Տաթև Հովակիմյան

Ծնվել է 01.09.1992 թ. Երևան քաղաքում:

Ավարտել է Երևանի թիվ 75 միջնակարգ դպրոցը։

2009 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ֆակուլտետ։

2010-2012 թվականներին սովորել է Հայաստանի երգի պետական թատրոնի հաղորդավարական բաժնում։

2011-2015 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտիդերասանական ֆակուլտետում՝ Դավիթ Հակոբյանի արվեստանոց։

2018 թվականից իրականացնում է հեղինակային «Poème» նախագիծը:

2020 «ՊոմեԷ՝» նախագծի հեղինակ և կատարող Հանրային հեռուստաընկերությունում:

2016 թվականից հրավիրվել է Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, որպես դերասանուհի։

2017 թ. Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» թատերական մրցանակ «Խոսիր ինձ հետ» ներկայացման համար՝ որպես «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի»


2020 թվականից խաղում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում:

2024 թվականից Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում:

Խաղացած դերերը թատրոնում         

Էդմոն Ռոստանի «Սիրանո Դե Բերժերակ» Ռոքսան

Շեքսպիր «Անսանձ կնոջ Սանձահարումը» Կատարինա

 Օ.Հենրի «ԵՒ նորից Գարուն» Դելլա

Ֆ.Սագան «Մի քիչ Արև պաղ ջրի Մեջ» Էլոիզ

Յ.Ռեզա «Սպանդի աստվածը» Անեթ

Դյուրանժե «Մարդկային պատմություններ» Կին

Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը»Քրիսթել, Կին, Անի, Կին

Բ.Վիան «Օրերի փրփուրը» Ալիզ

Եվ.Շվարց «Սովորական Հրաշք» Հրաշագործի կին

«ԵՒ եղավ սերը» Թատրոն-պոեզիա

Ֆ.Զելլեր «Եթե դու Մեռնեիր» Աննա

Ս.Աբգարյան «Պենելոպե Օ՜ Պենելոպե» Օդեսսա


Խաղացած դերերը կինոյում

«Անավարտ թռիչք» Արևիկ
«Երկրաշարժ» Լիլիթ
«Տոմբե» Կին
«Սողոմոնի երգերը» Սոնա
«11» սերիալ Անահիտ
«Սե Լա Վի» սերիալ Լանա
«Երջանկահովտից հարյուր մետր հյուսիս»
Շուշանիկ